|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է աշխատանքները թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքերի հայտնաբերման ուղղությամբ։ Այս մասին տեղեացնում է ՊԵԿ լրատվական ծառայությունը:
Հետևողական միջոցառումների արդյունքում ապրիլի 17-ից առ այսօր բացահայտվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության 20 դեպք: Մասնավորապես, ՄԴՊ վարչության աշխատակիցները դեպքերից մեկով հայտնաբերել են 3076 գրամ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրանյութ, մեկ այլ դեպքով էլ հայտնաբերվել է «մարիխուանա» տեսակի թմրանյութ՝ շուրջ 60 գրամ քաշով: Իրականացված միջոցառումներով հայտնաբերվել են «հաշիշի յուղ» տեսակի թմրանյութ, ինչպես նաև թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պարունակությամբ 1311 հատ դեղահաբ: