|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ադանայի հանրապետական գլխավոր դատախազության հայտարարության համաձայն` Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության և Քուրդիստանի համայնքների միության երիտասարդական կառույցների դեմ ուղղված հետաքննությունների ընթացքում Ադանայի նահանգային ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի ստորաբաժանումների կողմից գործողություններ են իրականացվել Ադանայում, Անթալիայում, Նիղդեում և Մարդինում. հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
Ահաբեկչական հանցանքների հետաքննության բյուրոյի կողմից տրված ձերբակալությունների որոշմամբ` 35 մարդ է ձերբակալվել, որոնցից 7-ը 18 տարեկանից փոքր են: 5 հոգու նկատմամբ շարունակվում են հետախուզական աշխատանքները:
Հայտարարության մեջ նշվում է, որ նրանք ՔԱԿ/ՔՀՄ երիտասարդական կառույցներում գործունեություն են ծավալել, պատերին գրառումներ արել` քարոզչություն իրականացնելով, և տարբեր տեսակի պայթուցիկ նյութեր պատրաստել: