Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հրաժարականների շարանը հուշում է, թե ինչպես է աշխատել ԲԴԽ-ն: «Եթե նրանք հասկանային, որ լավ են աշխատել, չէին լինի հրաժարականներն ու կոնֆլիկտը, որ եղավ ԲԴԽ-ի հետ: Այնուամենայնիվ, աշխատանք տարել են, մեկ տարին բավական ժամանակ չէ գնահատելու համար: Փաստ է, որ ունեցանք դատական համակարգի ճգնաժամ, որի մեջ մեղադրում են ԲԴԽ-ին»,- սա եղավ ԱԺ-ում «Իմ քայլը» քաղաքական դաշինքի հետ հանդիպումից հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գրիգոր Բեքմեզյանի ասելիքը լրագրողներին:
Նա նշեց, որ հանդիպումից դրական տպավորություններ է ստացել, պատասխանել է դատական համակարգի բարեփոխման վերաբերյալ իր պատկերացումների մասին հնչած հարցերին:
«Երբ իշխանություն փոխվեց, հասկանալի է անջրպետը, որ ստեղծվեց դատական համակարգի ու իշխանությունների միջև, որից հետո սկսեց մտածել՝ ումի՞ց ստանա հանձնարարականներ: Հետո ԲԴԽ-ն, ի սկզբանե, դատական համակարգի հետ ձևավորեց գործընկերային հարաբերություններ: Ինձ մոտ տպավորություն է, որ իրեն դիտել է որպես վերահսկող սուբյեկտ, իսկ դատական համակարգը կայացած էր` անկախ թերություններից և չէր հանդուրժելու, որը բերեց նրան, որ իշխանական հսկողությունը վերացավ, դիտեց իրեն անկախ համակարգ, ու եկավ այս խնդիրը»,- ասաց նա: