|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Սերժ Սարգսյանն ու իր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակում են դիվանագիտական ասպարեզում ձախողումների շարանը: Հիմա էլ Խոջալուի դեպքերի վերաբերյալ բանաձև է ընդունել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը: Ընդ որում, ինչպես հայտնում են «Ժողովուրդ»-ի դիվանագիտական արբյուրները, այս մասին ՀՀ ԱԳՆ-ն այդպես էլ տեղյակ չի եղել ու, բնականաբար, չի կարողացել համապատասխան խողովակներով կանխել դա, և բանաձևի մասին հայտնի է դարձել այն ընդունելուց հետո:
Հիմա հայկական կողմը փորձում է հետողորմյա անել, միայն թե խորհրդարանական մակարդակով, ընդ որում, այս հարցում ակտիվ են ոչ իշխանական պատգամավորները. ՉՀ ԱԳՆ Հյուսիսային և Արևելյան Եվրոպայի երկրների վարչության պետ Ելիշկա Ժիգովայի հետ հանդիպման ժամանակ այս հարցը բարձրացրել են ՀՀ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԱԴԿ անդամ Ալեքսանդր Արզումանյանն ու Եվրաինտեգիացիայի հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը: