Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Որ վայրկյանին հասարակությունը կամ իմ ղեկավարությունը հրաժարականի պահանջ ներկայացնեն, ես հրաժարական կտամ. լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով համացանցում հայտնված` իր ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրությանը և իր հրաժարականի մասին հարցին: Նա նշեց, որ կառչած չէ պաշտոնից:
«Այս ձայնագրության տարածման նպատակն է մեր սկսած գործը կիսատ թողնելը: Ես իմ պաշտոնը զբաղեցնում եմ մեծ պատասխանատվությամբ և կարծում եմ՝ մեծ գործեր ունեմ անելու»,- ասաց Վանեցյանը:
Նրա խոսքով՝ իր համար հանելուկ է՝ ինչպես է արվել ձայնագրությունը: Վանեցյանը տեղեկացրեց, որ գործի առթիվ քրեական գործ է հարուցվել:
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը եւս անդրադարձավ իր հրաժարականին` ասելով. «Ես հրաժարական կտամ այն դեպքում, երբ զգամ, որ դա հանրային պահանջ է»: Ըստ նրա՝ եթե հանրությունը պահանջի, բոլորն էլ կզգան դա: «Եթե հանրությունը նման պահանջ դնի, դուք էլ, մենք էլ դա կզգանք: Թեկուզ միայն այն, որ այստեղ նստած 100 հոգուց միայն դուք բարձրացրեցիք այդ հարցը, դա էլ ինչ-որ բանի մասին խոսում է»,- ասաց ՀՔԾ պետը: