|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Համառ տեղեկություններ են շրջանառվում, թե առաջիկա օրերին պաշտոնանկ են արվելու մի շարք մարզպետներ: Մեր տեղեկություններով` նրանց շարքում են նաև Հանրապետական կուսակցությանը «հավատարմության» երդում տված` Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը (Լոնդիկ) և Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը (Լիսկա):
Թե ո՞վ կփոխարինի Սուրեն Խաչատրյանին առայժմ հայտնի չէ, համենայն դեպս, ով էլ լինի, պետք է ընդունելի մարդ լինի նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի համար, իսկ ահա, ըստ ասեկոսեների, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին (Լոնդիկ) փոխարինողն արդեն որոշված է` ՀՀ նախագահի մերձավոր շրջապատից, ԱՊՀ երկրների երիտասարդական միության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանն է, ով վերջերս ձեռք է բերել 12 լրատվական կայք և ամսագիր: Նա բոլորից շուտ էր տվել իր հավատարմության երդումը նախագահին` ասելով «նախագահի հետ եկել եմ, նախագահի հետ էլ կգնամ»: Ինչ իմանա՞ս...
Ի դեպ` Անդրանիկ Նիկողոսյանն առայժմ մականուն չունի: Թերևս սա կարող է լինել ՀՀԿ-ի կողմից մարզպետ նշանակվելու միակ խոչընդոտը: