|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
ՀՀ ղեկավարության վերջին հայտարարությունները, «արյունալի սադրանքները» շփման գծում և անպատասխանատու վարքագիծը մեծ վնաս են հասցնում ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ հանդիպման ժամանակ. հայտնում է Haqqin.az-ը:
Նրա խոսքով` Ադրբեջանի դիրքորոշումը բանակցություններում անփոփոխ է մնում: «Օկուպացված տարածքների ազատագրումը և ադրբեջանցի բռնագաղթացների վերադարձը բանակցությունների հիմքն են»,- շեշտել է Մամեդյարովը: