կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-17 10:33
Տարածաշրջան

Հայկական սփյուռքը վնաս է հասցնում Հայաստանին. թուրք պատգամավոր

Հայկական սփյուռքը վնաս է հասցնում Հայաստանին. թուրք պատգամավոր

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մեթին Գյունդողդուն, մասնակցելով Երևանում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մշակութային, կրթական և սոցիալական գործերի հանձնաժողովի նիստին, պատասխանել է լրագրողների հարցերին. տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

Նախ` Գյունդողդուն կոչ է արել հայկական լրատվամիջոցներին` լինել ավելի կառուցողական և չհավատալ Հայաստանից դուրս ապրող հայերի խոսքերին: «Անհրաժեշտ է հրաժարվել նման մոտեցումներից: Հայկական սփյուռքը վնաս է հասցնում Հայաստանին և փակում դռները: Լարված մթնոլորտում խնդիրները չեն կարող կարգավորվել: Մեր հիմնական խնդիրը տարածաշրջանում միասնակություն ապահովելն է: Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է բացվի աշխարհին և հզորացնի տնտեսությունը: Մենք դեմ ենք ցանկացած ռասիզմի: ԱԶԿ-ն ոչ մեկին չի առանձնացնում: Մարգար Եսայանն արդեն երկար ժամանակ է` մեջլիսում հայերին է ներկայացնում»,- ասել է նա:

Գյունդողդուն նաև անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին: «Մենք չենք առանձնացնում Ադրբեջանին, քանի որ մենք «Մեկ ազգ, երկու պետություն» հայեցկարգ ունենք: Ադրբեջանը մեր կարմիր գիծն է: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է կարգավորեն իրենց հարաբերությունները: Դա կարևոր է տարածաշրջանի բարօրության և բնակիչների միասնականության համար»,- նշել է թուրք պատգամավորը: