|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հունիսի 9-ին Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանեցին Հունաստանի մայրաքաղաք Աթենք, որտեղ հունիսի 11-ին կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի չորրորդ տուրի Հունաստան-Հայաստան հանդիպումը:
Թիմը հանգրվանել է «Դիվանի Կարավել» հյուրանոցում: Հունիսի 9-ին հայ ֆւոտբոլիստները հանգստացել են, իսկ հունիսի 10-ին Աթենքի «Օլիմպիական» մարզադաշտում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի մամուլի ասուլիսը և մեր ընտրանու նախախաղային մարզումը: