Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Հայաստանի ազգային հավաքականն արդեն ժամանել է Ֆրանսիա: Մեր հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը կհանգրվանեն Նիս քաղաքի «Հայաթ Ռեջենսի» հյուրանցում: Հոկտեմբերի 7-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին՝ Նիս քաղաքի «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Նույն օրը՝ ժամը 21:30-ին՝ «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտում, տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն Մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:
Ֆրանսիա-Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին՝ ժամը 22:45-ին՝ Նիս քաղաքի «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտում:
ՀՖՖ պաշտոնական կայք