|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ձևավորվել են համայնքային, մարզային հանձնաժողովներ, որոնք գնահատում են վերջին օրերին տեղացած կարկուտի հասցրած վնասների չափը. կառավարության նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Համայնքային, մարզային հանձնաժողովներ կան, որոնք ձևավորվում են անմիջապես դրանից հետո, աշխատանքներ են տանում, գնահատում չափը, այնուհետև վնասի գնահատման չափը փոխանցվում է նախարարությանը՝ հետագա որոշումներ կայացնելու համար: Դեռևս տեղեկություններ չկան՝ որքան է կազմել վնասը»,- ասաց նա։