կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-06 11:49
Հասարակություն

Կարկուտը վնաս է հասցրել Շիրակի մարզի մի շարք համայնքների

Կարկուտը վնաս է հասցրել Շիրակի մարզի մի շարք համայնքների

Օգոստոսի 5-ին, ժամը 22.31-ից մինչև 23.07-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 56 կայանքներից Արագածոտնի մարզի Ոսկեհատ, Ոսկեվազ, Ձորափ, Ագարակ, Փարպի, Ղազարավան, Կարբի, Օհանավան, Ուջան, Արտաշավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել երկրորդ կատեգորիայի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 4127 կրակոց:

***

Ժամը 17.01-ից մինչև 18.30-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 19 կայանքներից Լոռու մարզի Մեծ Պառնի, Մեդովկա, Ամրակից, Լեջան, Ագարակ, Գարգառ, Վարդաբլուր, Միխայելովկա համայնքների և Վանաձոր քաղաքի տարածքներում ներգործության է ենթարկվել երրորդ կատեգորիայի կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 2400 կրակոց:

***

Ժամը 15.49-ից մինչև 17.50-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 39 կայանքներից Շիրակի մարզի Ազատան, Արևիկ, Ախուրյան, Անուշավան, Բասեն, Կամո Հայկավան, Հացիկ, Ղարիբջանյան, Մանթաշ, Մայիսյան, Մեղրաշատ, Մեղրաշեն, Ողջի, Վահրամաբերդ, Փանիկ, Քեթի համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել առաջին կատեգորիայի կարկտավտանգավոր 1, երկրորդ կատեգորիայի կարկտավտանգավոր 2, երրորդ կատեգորիայի կարկտավտանգավոր 2 և չորրորդ կատեգորիայի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 10800 կրակոց:

Կարկտաhարություն է գրանցվել Շիրակի մարզի Նոր Կյանք, Մարմաշեն, Վահրամաբերդ և Մայիսյան համայնքների տարածքներում, որոնք չեն պաշտպանվում ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կողմից: Իսկ պաշտպանվող Անուշավան համայնքի տարածքում տեղացել է թույլ կարկուտ՝ առանց վնաս պատճառելու:

***

Ընդամենը 114 հակակարկտային կայանքներով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 9 ամպ, կատարվել է 17327 կրակոց: