կարևոր
2404 դիտում, 10 ամիս առաջ - 2023-06-21 19:15
Հասարակություն

Կարկուտը ահռելի վնասներ է հասցրել Իջևան համայնքի տնամերձ այգիներին. պատգամավոր

Կարկուտը ահռելի վնասներ է հասցրել Իջևան համայնքի տնամերձ այգիներին. պատգամավոր

Շարունակաբար ստանում եմ ահազանգեր, տեսանյութեր և լուսանկարներ, որոնցով փաստվում է՝ Իջևան համայնքի տնամերձ այգիները ահռելի վնասներ են կրել։

Կարկուտը տևել է 4 րոպե, իսկ մթնոլորտային տեղումների քանակը կազմել է մինչև 39 մմ, ինչը գրեթե հավասար է մեկ ամսվա նորմին։

Բնակիչները տարբեր բանջարանաբոստանային կուլտուրաներ են մշակում այստեղ, և դրանց միջոցով լուծում են իրենց ապրուստի խնդիրը։

Մասնագիտական հատուկ հանձնաժողովը պետք է ճշտի վնասի չափը՝ անկախ նրանից, թե տուժած քաղաքացին գյուղական համայնքի, թե քաղաքի բնակիչ է։

Պատկան մարմինները տարբեր առիթներով հայտարարում են, թե բյուջեում ֆինանսական միջոցների պակաս չկա։ Այդ դեպքում, հասցեական օգնություն ցուցաբերեք աննախադեպ կարկուտի և փոթորիկի պատճառով վնասներ կրած քաղաքացիներին։

Անկախ բնակության վայրից՝ շարունակելու եմ այցելել մեր քաղաքացիներին՝ հասկանալու վնասի չափը և բարձրաձայնելու նրանց խնդիրների մասին։

Հ. Գ. Վնասներ կրած քաղաքացիներին պետք է փոխհատուցել անկախ բնակության վայրից։

Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ