|
Փոխարժեքներ
27 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընտանիքի հետ այցով Մեծ Բրիտանիայում է:
The Mirror պարբերականը նկատել է , որ Բուկինգհեմյան պալատում գտնվող պատկերասրահ այցելության ժամանակ արքայազն Հարին աշխատել է հեռու մնալ Դոնալդ Թրամփից, քանի որ նա օրեր առաջ իր կնոջը ` Մեգան Մարքլին, «չար» էր անվանել. հայտնում է Газета.ру-ն:
Պատկերասրահի աշխատակցի խոսքով` այն ժամանակ, երբ Թրամփը և Մելանյան ուսումնասիրում էին հնագիտական իրերի թագավորական ժողովածուն, արքայազն Հարին հեռու է կանգնել նրանցից:
Արքայազն Հարին նաև ներկա է եղել Թրամփի հետ լանչին, սակայն բաց է թողել պալատում կազմակերպված հանդիսավոր բանկետը:
Հիշեցնենք, որ Թրամփը Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի կողմից իր հասցեին հնչեցված քննադատության համար նրան «չար» էր անվանել: