|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Երուսաղեմի Տաճարի լեռան շրջակայքում հունիսի 2-ին հրեաների և արաբների միջև բախումներ էին տեղի ունեցել: Հարյուրավոր մարդիկ Երուսաղեմի Հին քաղաքում` Տաճարի լեռան շրջակայքում, ոստիկանության վրա քար և աթոռներ էին շպրտել. հաղորդում է ermenihaber.am կայքը:
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանից ստացված տեղեկությունների համաձայն` այս դեպքերի ընթացքում ոչ մի հայ կամ Հայաստանի քաղաքացի չի տուժել: Հիմնական դեպքերը տեղի էին ունեցել հայկական թաղամասից դուրս:
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին հրեաները Երուսաղեմի միացման 52-րդ տարեդարձն էին տոնում: Տաճարի լեռը շարունակում է մնալ Իսրայելի և Պաղեստինի միջև տարաձայնությունների ամենասուր կետը: Մայիսի 31-ին Ռամադանի վերջին նամազը կատարելու համար 260.000 մուսուլման ուղղվել էին դեպի Ալ Աքսա մզկիթ: Այդ պատճառով էլ բախումներ տեղի ունեցան մուսուլմաների և հրեաների միջև: