կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-21 20:36
Աշխարհ

Կատալոնիայում 30 մարդ է տուժել բախումների հետևանքով

Կատալոնիայում 30 մարդ է տուժել բախումների հետևանքով

Կատալոնիայում գործադուլավորների և իրավապահների բախման հետևանքով 28 մարդ է վիրավորվել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Տուժածների թվում են 12 աշխատակից իրավապահ մարմիններից։ 3 գործադուլավոր բերման է ենթարկվել՝ իրավապահներին դիմադրություն ցույց տալու  պատճառով։ Կատալոնիայի տարբեր քաղաքներում, ինչպես նաև Բարսելոնայում ցույցեր են ընթանում ընդդեմ Իսպանիայի դատարանում «կատալոնական գործի» քննման։ Ներկա պահին բախումներ են ընթանում Բարսելոնայում ցուցարարների և ոստիկանների միջև։ Գործադուլավորները փակել են երկաթգծի կայարանները։ Ոստիկաններին հաջողվել է շրջափակումից ազատել մի քանի կայարան, սակայն դեռ ութ ուղղություններ մնում են շրջափակման մեջ։ Ծայրահեղական շարժման ակտիվիստները փակում են երկաաթգծերի ուղղություններ, մայրուղիներ, վառում անիվներ։ Նրանք փակել էին ավտոբուսի կայարանը Լերիդում, և ավտոբուսների վարորդները երեք ժամ շարունակ չեն կարողացել դուրս գալ աշխատանքի։

Գործադուլավորների հիմնական պահանջն է՝ անմեղ ճանաճել «կատալոնական գործի» շրջանակներում մեղադրվող անձանց։ Իսպանիայի դատարանը այդ գործի քննությունը սկսել է փետրվարի 12-ին, մեղադրվում է 12 անձ, որոնք մեղադրվում են 2017թ հոկտեմբերի 1-ին ապօրինի անկախության հանրաքվե անցկացնելու մեջ։