|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Քաթարը համաձայն չէ հակաիրանական հայտարարությունների հետ, որոնք ընդունել են Սաուդյան Արաբիայում անցկացված արաբական պետությունների առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցները: Այս մասին հայտարարել է Քաթարի ԱԳ նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման ալ Թանին. հայտնում է ТАСС-ը:
Ուրբաթ Մեքքայում տեղի էին ունեցել Արաբական պետությունների լիգայի և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի առաջնորդների արտահերթ հանդիպումները, որոնց մասնակիցները դատապարտել էին տարածաշրջանում Իրանի «ագրեսիվ գործողությունները» և երկրի միջամտությունը արաբների ներքին գործերին:
«Քաթարն առարկություններ ունի ԱՊԼ և ՊԾԱՊՀԽ գագաթնաժողովների արդյունքներով ընդունված հայտարարությունների կապակցությամբ, որովհետեւ դրանց որոշ կետեր հակասում են Դոհայի արտաքին քաղաքականությանը»,- Al Araby -ին ասել է երկրի ԱԳ նախարարը:
Մի շարք արաբական երկրներ, այդ թվում` Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Բահրեյնը, հետագայում Քաթարին քննադատել են հակաիրանական դիրքորոշման հետ համաձայն չլինելու համար: