Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սաուդյան Արաբիան, որը 2019 թվականից պահպանում է թուրքական ապրանքների ոչ պաշտոնական բոյկոտը, Մեքքայում եւ Մեդինայում փակել է 5 թուրքական դպրոց, հայտնում է Sözcü-ն:
Չնայած Թուրքիայի իշխանությունների բոլոր ջանքերին, 2020 թվականի վերջին Սաուդյան Արաբիան փակել է դպրոցները, հայտարարել է Թուրքիայի կրթության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Ահմեթ Էմրե Բիլգիլին: «Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ դպրոցները կրկին բացենք»,- ասել է Բիլգիլին:
Անկարայի եւ Էր Ռիադի միջեւ դիվանագիտական հարաբերությունները շարունակում են լարված մնալ 2018 թվականին Ստամբուլում սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետ կապված քաղաքական ճգնաժամից հետո, ինչը սաուդական բիզնես խմբերին, ներառյալ Էր Ռիադի Առեւտրաարդյունաբերական պալատին դրդել է թուրքական ապրանքների բոյկոտին:
Թուրքիայի նախագահ Ջեջեփ Թայիփ Էրդողանի հոկտեմբերին կատարած հայտարարությունից հետո, որում նա Պարսից ծոցի որոշ երկրների մեղադրել էր տարածաշրջանում ապակայունացնող քաղաքականության մեջ, Սաուդյան Արաբիայի իշխանությունները քաղաքացիներին կոչ էին արել բոյկոտել թուրքական ամեն ինչը՝ լինի ներմուծում, ներդրումներ թե տուրիզմ: