կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-29 22:53
Քաղաքական

Նիդերլանդներում ՀՀ դեսպանը հանդիպել է Արդարադատության միջազգային դատարանի գլխավոր քարտուղարի հետ

Նիդերլանդներում ՀՀ դեսպանը հանդիպել է Արդարադատության միջազգային դատարանի գլխավոր քարտուղարի հետ

Մայիսի 29-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Արդարադատության միջազգային դատարանի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Կուվղյողի հետ (Philippe Couvreur):

Ողջունելով Հայաստանի դեսպանին՝ ԱՄԴ գլխավոր քարտուղարը կարևորեց Հաագայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի հետ երկխոսությունը և համագործակցությունը և ներկայացրեց Դատարանի աշխատանքները, միջազգային իրավունքի հիման պետությունների միջև առաջացող տարաձայնություններին լուծումներ գտնելու հարուստ փորձը։

Դեսպան Բալայանը գլխավոր քարտուղար Կուվղյողին ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից նախաձեռնած դատաիրավական բնագավառի բարեփոխումները և դրանց նպատակը։

Հանդիպմանը քննարկվեցին միջազգային իրավունքի բնագավառում գիտելիքների խորացման ուղղությամբ հայ ուսանողների և մասնագետների վերապատրաստման համար Դատարանի հետ համագործակցության հնարավորությունները։ Այս համատեքստում Արդարադատության միջազգային դատարանի գլխավոր քարտուղարը պատրաստակամություն հայտնեց համագործակցություն հաստատելու հայաստանյան բուհերի իրավաբանական ֆակուլտետների հետ՝ Դատարանում ուսանողների արտադրական պրակտիկան կազմակերպելու առումով։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախագահությանն ու դրա շրջանակներում առաջ քաշված նախաձեռնությունների շուրջ։