|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մայիսի 13-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ կառավարական կոալիցիայի D66 կուսակցության արտաքին հարաբերությունների խոսնակ, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Շյուրդ Շյուրցմայի (Sjoerd Sjoerdsma) հետ:
Դեսպան Բալայանը շնորհակալություն հայտնեց Հայաստանին առնչվող հարցերին մշտական ուշադրության, Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ հետևողական ջանքերի համար։
Տիգրան Բալայանը Շյուրդ Շյուրցմային ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ բարեփոխումների գործընթացը, իշխանությունների կողմից կոռուպցիայի դեմ տարվող պայքարը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը և մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերը՝ կարևորելով գործընկեր երկրների աջակցությունը Հայաստանի կառավարության ջանքերին։
Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց հայ-հոլանդական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ նախաձեռնություններին և դրանց կյանքի կոչման ուղիներին։ D66 կուսակցության արտաքին հարաբերությունների խոսնակն իր աջակցությունը հայտնեց հնչեցված նախաձեռնություններին։