|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-ինաշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթան:
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են՝ Նիոկլ Փաշինյանը մայիսի 29-ին մասնակցելու է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթականնիստին: Նուր-Սուլթանի միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել են ՂազախստանիՀանրապետության տեղեկատվության և հեղահաղորդակցության նախարար Դաուրեն Աբաևը, Ղազախստանի արտաքինգործերի նախարարի տեղակալ Երմեկ Կոշերբաևը, Ղազախստանի պետական արարողակարգի ծառայության պետ ԻսկարԱյսարինը և Նուր-Սուլթանի փոխքաղաքապետ Նուրլան Նուրկենովը:
Օդանավակայանից Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Ղազախստանի նախագահի նստավայր, որտեղ նախատեսվումէ ՀՀ վարչապետի և Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հանդիպումը: Այցի շրջանակում ՆիկոլՓաշինյանը մայիսի 29-ին հանդիպում կունենա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: ՀՀ վարչապետը կայցելի Ղազախստանում Հայաստանի դեսպանություն: Նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի հայ գործարար շրջանակների հետ: