|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Կառավարության 168.am-ի աղբյուրի հաղորդմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ օրը բավականին կոշտ գնահատականներ պարունակող նամակ է ստացել Վենետիկի հանձաժողովից: Հանձնաժողովը դատապարտել է Փաշինյանի կոչի արդյունքում դատարանների մուտքերն արգելափակելու փաստը և իշխանական պատգամավորների անմիջական ներգրավվածությունը կատարվածում:
Վենետիկի հանձնաժողովը վարչապետի և նրա թիմի գործողությունները պայմանավորել է Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակմամբ, բայց հակակոռուպցիոն պայքարի անվան տակ քողարկած: Հանձնաժողովն ուսումնասիրել է ՀՀ վարչապետի և իշխանության ներկայացուցիչների՝ այդ օրերին արած բոլոր հայտարարությունները, ինչն էլ հիմք է հանդիսացել գնահատականն ամբողջացնելու համար:
Մեր տեղեկություններով՝ Հայաստանի կառավարությունը խիստ անհանգստացած է Վենետիկի հանձնաժողովի այս գնահատականով:
Ըստ մեր աղբյուրի, անկախ Փաշինյանի թիմի ջանքերից, Վենետիկի հանձնաժողովը պատրաստվում է մոտ ժամանակներում հայտարարությամբ հանդես գալ և համապատասխան գրություններ ուղարկել միջազգային մի շարք կառույցների: