|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի՜ գործընկերներ պարզվում է՝ երեկ արդարադատության նախարարությունում Վենետիկի հանձնաժողովից ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ նամակ է ստացվել, որում ոչ միայն բացատրություններ են հայցվում, այլև բավական միարժեք որակումներ են տրվում իշխանությունների գործողություններին։
Ընդ որում՝ տի՜կնայք եւ պարոնա՜յք հարկ է գիտակցել, որ եթե փորձառության պակասի պատճառով խաբվում եք եվրոպացիների ժպիտներին, ապա իմացեք՝ նրանք ամեն ինչ շատ լավ հասկանում են։ Ու այս ընթացքը շարունակելու պարագայում կարմիր քարտը պարզապես անխուսափելի է լինելու։ Դրանում չկասկածեք։
Հարգելի՜ լրագրողներ խնդրում եմ աշխարհի ամենաթափանցիկ կառավարությունից հայցել հրապարակել երեկ՝ դեկտեմբերի 27-ին Վենետիկից ստացված նամակը։
Կարծում եմ՝ եթե այդ նամակը ամբողջովին համապատասխանում է իշխանությունների քիմքին ու պատկերացումներին, ապա հրապարակման խնդիր չպիտի լինի։ Այնպես չէ՞»։