կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-22 10:35
Հասարակություն

Հայաստանի ավիաիշխանությունները մեզ այլընտրանք առաջարկեցին. «Պոբեդա»-ի տնօրեն

Հայաստանի ավիաիշխանությունները մեզ այլընտրանք առաջարկեցին. «Պոբեդա»-ի տնօրեն

«Պոբեդա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Կալմիկովը հարցազրույց է տվել Интерфакс-ին, որում անդրադարձել է դեպի Երևան չվերթերից հրաժարվելու որոշմանը:

Կալմիկովի խոսքով` իրենք հույս ունեին, որ «Զվարթնոց»-ի սեփականատերը հատուկ պայմաններ կտրամադրի, սակայն դա տեղի չունեցավ:  «Միևնույն ժամանակ, Հայաստանի ավիաիշխանությունները մեզ այլընտրանքային տարբերակ առաջարկեցին` Գյումրիի օդանավակայանը: Մենք բանակցեցինք և փոխշահավտ պայմաններ ձեռք բերեցինք: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը Գյումրի մեկնող ուղևորների համար չեղարկեց, այսպես կոչված, օդի հարկը; Դա շատ լուրջ գումար է ` մոտ 20 եվրո, որը գնում է պետական բյուջե: Դրանցի բացի` օդանավակայանում սպասարկման վարձը մեզ համար ավելի մատչելի կլինի»,- մանրամասնել է նա:

Նշենք, որ դեպի Գյումրի առաջին թռիչքը, համաձայն ավիաընկերության կայքի, տեղի կունենա դեկտեմբերի 15-ին: Տոմսերն արդեն վաճառքում են: