|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Թուրքիան չի հրաժարվելու Ռուսաստանից Ս-400-ների գնումից, սակայն ԱՄՆ-ը շարունակում է պահանջել հետաձգել գործարքը:
«Թուրքիայի հետ բանակցություններն ԱՄՆ-ի հետ շարժվել են մեռյալ կետից, սակայն Անկարան, միևնույն է, պատրաստվում է ամերիկյան հնարավոր պատժամիջոցներին ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի գնման համար»,- նախարարի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ն երկու շաբաթ վերջնաժամկետ է տվել Թուրքիային` որոշում կայացնելու համար: