|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հայաստանն ակնկալում է մինչև տարեվերջ գազի գնի նվազեցման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել «Գազպրոմ» ընկերության հետ: Այս մասին ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. տեղեկացնում է ТАСС-ը:
«Վստահ եմ, որ իրատեսական է (իջեցնել գազի գինը-խմբ.): Հարցը միայն գազի` առանձին վերցված գինը չէ, այս հարցը վերաբերում է ԵԱՏՄ-ի արդյունավետությանը: Ըստ էության, մենք արդեն պայմանավորվածություն ունենք, որ ստեղծվելու է միասնական էներգետիկ շուկա, և մեր առաջարկները համապատասխանում են այդ բանակցությունների տրամաբանությանը: Գազի և էներգառեսուրսների ոչ խտրական գները չափազանց կարևոր են ԵԱՏՄ-ի արդյունավետության համար»,- ասել է նա:
«Ես կցանկանայի լուծել այդ հարցը մինչև տարեվերջ»,- հավելել է Փաշինյանը: