կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-27 12:53
Քաղաքական

Ամենից քիչ կցանկանայի մեկնաբանել Ղարաբաղի այսօրվա նախագահի ասածները․ ի՞նչ սպասենք այդ մարդուց․ Ռոբերտ Քոչարյան

Ամենից քիչ կցանկանայի մեկնաբանել  Ղարաբաղի այսօրվա նախագահի ասածները․ ի՞նչ սպասենք այդ մարդուց, ես չգիտեմ ՝ դա պայմանավորվածության արդյունք է, այլ նպատակներ կան սրա հետևում․ մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք ձևակա՞ն է համարում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի հակադրությունը, և չի՞ տեսնում  ՀՀ-ն Արցախից տարանջատելու վտանգ։

«Ի՞նչ նպատակ են հետապնդում, եթե այս ընթացքում մենք որևէ հստակ, որևէ հասկանալի դիրքորոշում չենք ունեցել։ Ղարաբաղում վերջերս հիմնական թեման ի՞նչ էր՝ ամեն ինչից հեռու մնանք, լավ հարաբերություններ պահենք, այստեղ տներ կառուցենք փախստականների համար»,-ասաց նախագահը։

Ռոբերտ Քոչարյանի դիտարկմամբ՝ Հայաստանում ասվել է մի բան, որին չարձագանքել ուղղակի հնարավոր չէ, ըստ էության հարցականի տակ է դրվել Արցախի հռչակագիրը, որի հեղինակներից մեկը ինքն է եղել։ 

«Հարցականի տակ է դրվել հիմքը, որի վրա ԼՂՀ-ն ձևավորվել է։ Ինչքան հասկանում եմ՝ կա ցանկություն խորհրդարանով ընդունել ավելի լուրջ հայտարություն, և միգուցե դա փորձ էր կանխել մյուս հայտարարությունը։ Ես գիտեմ, որ երեկ այդպիսի առաջարկ արդեն կա, որ՝ գիտեք, ես այդպիսի հայտարություն արել եմ, միգուցե խորհրդարանը զերծ մնա, սրանով բավարարվենք»,-ասաց նա։