|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ նոր պաշտոն է ստացել:
«Ինձ շարունակում են գրավել ոչ թե ընդդեմ, այլ հանունական ծրագրեր-երազանքները. անհանգիստ ու սրտացավ հոգիս իջեւանեց Տավուշում:
Ասեմ՝ չեք հավատա: Ընդունել եմ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի առաջարկը, եւ այսուհետ Տավուշի մարզպետի խորհրդականն եմ: Գործունեությանս ոլորտն՝ անվտանգություն. աղետների ռիսկի կառավարում, քաղպաշտպանություն, ճգնաժամային կառավարում եւ հաղորդակցություն, անվտանգային հարցերով հանրային իրազեկում, բնակչության պաշտպանություն բոլոր տեսակի ռիսկերից: Մարզում հեռուստատեսություն ու ռադիո պիտի ստեղծվեն, լրագրողներ պիտի ուսուցանվեն-պատրաստվեն: Սահմանամերձ համայնքներում լիքը գործ կա: Այստեղ մթնոլորտը ստեղծագործական է ու ստեղծարար: Բաց եմ ու համագործակցելի ամենատարբեր ֆորմատներով: Ապրում եւ ստեղծագործում եմ Իջեւանում»: