Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Տավուշ ՋՕԸ-ի տնօրեն Վահագն Ալավերդյանը, Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը աշխատանքային այցով Բերդավանում էին: Հանդիպման ընթացքում քննարվել են ջրի սակավությունը, քառաստիճան պոմպերի հնամաշ լինելը և ներքին կազմակերպվածությունը, որոնք խոչընդոտում են այգիների ոռոգման աշխատանքներին: Այս մաիսն տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը։
Այսուհետ Բերդավանի այգիները 24 ժամ ջուր կունենան, նման իրողություն հետսովետական շրջանում դեռևս չի եղել։
Մարզպետ Հայկ Ղալումյանը նշել է, որ նախկինում արդեն իսկ Հովնանյան հիմնադրամին ներկայացված ոռոգման ջրի խնդիրը կառավարության կողմից նախագծման փուլում է և հեռու չէ այն ժամանակը, երբ կունենանք լավ ջրամատակարարում.
ձախ ճյուղի՝ R2 գծի վերանորոգում, Բերդ 1,2 պոմպակայանների հարակից ջրային ավազանների մաքրում, խորքային պոմպերի տեղադրում։