Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Անկարան պատրաստ է նպաստել «30-ամյա հայկական օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի հողերի վերականգնմանը, ինչպես նաև այդ տարածքներում անվտանգության ապահովմանը». ըստ Anadolu-ի՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպության պետությունների և կառավարությունների ղեկավարների 14-րդ հանդիպմանը, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:
Թուրքիայի ղեկավարը նշել է, որ Ղարաբաղում «իր հողերն ազատագրելով»՝ Ադրբեջանը նոր հնարավորություններ է բացել տարածաշրջանում:
Թուրքիայի նախագահը խոսել է նաև ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների դեմ: Նա շեշտել է, որ Թեհրանի դեմ միակողմանի պատժամիջոցների վերացումը կնպաստի տարածաշրջանի տնտեսական բարգավաճմանը և կայունությանը:
Հիշեցնենք, որ կազմակերպությունը ստեղծվել է 1972 թ.՝ Թուրքիայի, Իրանի և Պակիստանի կողմից։ Դրան են հետագայում անդամագրվել նաև Ղազախստանը, Ադրբեջանը, Աֆղանստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանն ու Ուզբեկստանը։