|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները հուլիսի 23-ին Ականային վտանգի իրազեկման դասընթացներ և գործնական պարապմունքներ են իրականացրել Լոռու մարզի «Գուգարք» ճամբարում:
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնեցին, որ պայմանական պայթյուն է տեղի ունեցել, երեխաները ծանոթացել են անվտանգ վարքագծի կանոններին:
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի ամենամյա դարձած ամառային ճամբարը մեկնարկել է հուլիսի 15-ից: Այս տարի ճամբարին մասնակցում են Սյունիքի, Տավուշի և Շիրակի մարզերից ներգրավված 42 դպրոցականներն ու կենտրոնի 6 կամավորները: Ականային վտանգի իրազեկման դասընթացները կազմակերպվում են ճամբարում հանգստացող բոլոր երեխաների համար: Այս անգամ միջոցառմանը մասնակցել են նաև Արցախի տարբեր շրջաններից եկած դպրոցականները: «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի կազմակերպած ճամբարի հիմնական նպատակն իրազեկվածության մակարդակի բարձրացումն է: