|
Փոխարժեքներ
28 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Ճապոնիայի կառավարությունը ենթադրում է, որ ԿԺԴՀ-ն երեկ փորձարկել է փոքր շառավղով գործողության բալիստիկ հրթիռներ, և ընդգծում, որ տվյալ գործողությունները խախտում են ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի դրույթները. հայտնում է РИА Новости-ն:
Այդ մասին մասնավորապես ասել են Ճապոնիայի ՊՆ ղեկավար Տակեսի Իվայան և ԱԳՆ ներկայացուցիչները:
Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը հայտնել է, որ երկրի ղեկավար Կիմ Չեն Ընն անձամբ է հրահանգել զորավարժություններ անցկացնել` մեծ հեռահարության զենքի կիրառմամբ, որոնք կոչված էին գնահատել երկրի պաշտպանական ստորաբաժանումների` արագ արձագանքելու ունակությունը: