Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սուպերվարչապետական համակարգ Հայաստանում չկա. այսօր իր հաշվետու ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողի` սուպերվարչապետական համակարգը վերացնելու իր խոստման մասին հարցին։
Նա հարցին հարցով պատասխանեց. «Կարո՞ղ եք ասել` սուպերվարչապետն ինչո՞ւ է կարմիր լույսի տակ կանգնում, սուպերվարչապետն ինչո՞ւ է ասուլիսով հանդես գալիս։ Ձեզ որևէ մեկն ինստրուկտաժ արե՞լ է, թե ինչ հարցեր պետք է տաք: Սուպերվարչապետական համակարգը միայն օրենքն ու օրենսդրական լծակները չեն։ Սուպերվարչապետը նա է, ով ասում է` դու շաքարավազ կներկրես, դու չներկրես, բանանի գործը` քեզ, բենզինի գործը` քեզ, ես այստեղ 50 տոկոս եմ փայ, այստեղ 50 տոկոս էն մյուսն է փայ, էս մեկի նկատմամբ գործը հարուցեք, էս մեկի նկատմամբ կարճեք, դատավորները թող իրենց վճիռները ինձ հետ համաձայնեցնեն, նոր կայացնեն։ Սուպերվարչապետական համակարգը դա է»:
Փաշինյանը նշեց, որ, սուպերվարչապետական համակարգը քննադատելով, ինքը հենց այդ համակարգն է քննադատել, իսկ այսօր, ըստ նրա, սուպերվարչապետական համակարգ Հայաստանում չկա, կառավարման համակարգն էլ թափանցիկ է։
«Որովհետև ժողովրդավարական երկրում չի կարող լինել սուպերվարչապետ։ Եթե խոսքը մեկ–երկու գերատեսչության կարգավիճակին է վերաբերում, այդտեղ էլ կան փաստարկներ։ ԱԱԾ-ն նախարարություն դարձնելու վերաբերյալ. մենք ուզում ենք երկրում նոր Սերժ Սարգսյա՞ն։ Սերժ Սարգսյանի քաղաքական կարիերան ո՞նց է ձևավորվել` ԱԱԾ–ի ժամանակներից` կամաց-կամաց: ՀՀ–ում ես իշխանություն չունեմ, իշխանությունը պատկանում է ժողովրդին»,- ասաց նա: