Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վալերի Օսիպյանի ուղեկցությամբ` նախագահի նստավայր մտած կին ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը քիչ անց այնտեղից դուրս եկավ խիստ զայրացած եւ դժգոհ: Նա հայտնեց, որ իրեն տարել են նամակների բաժին, իրեն ընդունել է տվյալ բաժնից Աիդա անունով մի աշխատակից: Մարգարյանը զայրացած է` ինքը գործ ունի Սերժ Սարգսյանի հետ, այլ ոչ թե նախագահականի աշխատակազմի որեւէ աշխատակցի, եւ իր հետ պետք է հանդիպեր անձամբ նախագահը:
Ցուցարարներին միանալուց հետո նա հայտնեց, որ իրենց պահանջը մնում է նույնը` Սերժ Սարգսյանը պետք է հրաժարվի իր գահից եւ գնա իր ճանապարհով:
Հարկ է նշել, որ ցուցարարները, որոնց տարիքը 50-60-ի մոտ է, իրենց կոչերում հիշում են Կարեն Դեմիրճյանին: Նրանցից մեկն ասաց. «Երբ մենք գնացել էինք Կարեն Դեմիրճյանի մոտ` ընդունելության, նա եկավ եւ մեր ձեռքերը համբուրեց, իսկ դու` Սերժ Սարգսյան, այդպես էլ նրանից ոչինչ չսովորեցիր ու թաքնվում ես»:
Ներկա պահին ցուցարարները կրկին հանդես են գալիս կոչերով եւ, նախագահի նստավայրի դիմացի մայթին նստած, սպասում են: