| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նախկին ոստիկանապետ, ներկայումս ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը անդրադարձավ երեկ Եռաբլուրում Մանվել Գրիգորյանի արած հայտարարությանը:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանը Եռաբլուրում հայտարարել էր. «Կարեն Կարապետյանն ի՞նչ գիտի Արցախից: Կարող ա ապագայում Կարեն Կարապետյանը Սերժից էլ, Վազգենից էլ, Լևոնից էլ լավ իմանա, բայց էս պահին դուք ինձ անուն տվեք, չկա տենց մարդ: Եթե իմ կարծիքն ա` ինքն ա, վսյո»:
Ալիկ Սարգսյանի խոսքով` գեներալը Արցախի հետ կապված իր դիտարկումն է ներկայացրել: «Մանվել Գրիգորյանի կարծիքն է։ Ինքն ավելի լավ գիտի Արցախի պայքարը, ու լավ կլինի իրենից հարցնեք, թե ինչ է նկատի ունեցել։ Կարծում եմ՝ Արցախի մասին է ասել։ Դրանից դուրս չեմ կարծում, թե անձանց հետ կապված կարծիքներ է հայտնել», - նշեց նա։
Հարցին` անձամբ իր համար ով է ավելի նախընտրելի՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Կարեն Կարապետյանը Սարգսյանն արձագանքեց. «Իզուր եք հարցն այդքան կոնկրետացնում։ Հիմա այդ հարցին չեմ էլ ուզում պատասխանել: Բնականաբար, իմ կարծիքն ունեմ, բայց օրը կգա, բոլորս էլ հնարավորություն կունենանք կարծիք հայտնելու»:
Նա հավելեց, որ գիտի` ով ավելի լավ, մեծ փորձ ունի, ով կարող է արտաքին աշխարհում ավելի պատշաճ կերպով Արցախյան խնդիրը ներկայացնել։