Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոտավորապես մեկ և կես ժամ հարցազրույց ունենալ հ1֊ում և ոչինչ չասել Արցախից օրեր առաջ բռնատեղահանվածների մասին, թերևս, մեծագույն անբորայականություն է։
Առայսպահը չընդունել ՀՀ֊ում վտարանդի կարգավիճակում հայտնված Արցախի իշխանությունների որևէ թևի ներկայացուցչի, թերևս, արհամարանք և անպատվություն է արցախահայության հանդեպ։
ՀՀ հանրային հեռուստատեսությունում եթեր տրամադրել այդպես էլ արցախահայությանը չինտեգրված, կասկածելի անցյալով, իր պաշտոնավարման ընթացքում գումարներ լվացած մի անձնավորության, որի նկատմամբ Արցախի հանրապետության դատախազությունը քրեական գործ ունի հարուցած, թերևս ծիծաղելի է։
Նույն և իշխանամետ այլ ալիքներով անընդհատ հարցազրույցների հրավիրել նախկին մի զորահրամանատարի, ով անհասկանալի հանգամանքներով պայմանավորված դեսանտայինի կարգավիճակով միանգամից հայտնվել է Արցախում, և, փաստորեն, իրեն հանձնարարած դերը փթորեն չխաղալու հետևանքով առաջինն է լքել Արցախը և անհասկանալի հանգամանքներով պայմանավորված,,խաղաղ,, անցել Հակարիի կամուրջը` թերևս տարակուսանքի և կասկածամտության տեղիք են տալիս։
ՀՀ իշխանությունների նման պահվածքը խորը մտորումների տեղիք տալիս։
Ալյոշա Գաբրիելյան
Արցախյան ազգային ազատագրական շարժման ազատամարտիկ, ԱՀ խորհրդարանի երեք գումարման պատգամավոր, Ասկերանի նախկին քաղաքապետ