|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Միջազգային հանրությունը Վենեսուելայում տիրող իրավիճակի վերաբերյալ քաղաքական երկխոսության հնարավորություններ պետք է գտնի, ոչ մի ռազմական միջամտություն չպետք է լինի. տեղեկացնում է ria.ru-ն` վկայակոչելով Ֆեդերիկա Մոգերինիի (Եվրամիության դիվանագիտության ղեկավար)` մայիսի 6-ին Կոստա Ռիկայի մայրաքաղաքում Վենեսուելայի հարցով միջազգային կոնտակտային խմբի նիստում ասած խոսքերը:
«Այժմ մեր առաջնահերթությունն է խուսափել բռնություններից և տեղ թողնել քաղաքական գործընթացի համար: Միջազգային հանրությունը պարտավորություն ունի և պատասխանատվություն է կրում հարցի լուծման տարբերակներ փնտրելու համար՝ առանց որևէ ռազմական միջամտության, այլ քաղաքական գործընթացի մեկնարկի համար բարենպաստ պայմաններ ստեղծելով»,- ասել է Մոգերինին:
Հիշեցնենք, որ Վենեսուելայում քաղաքական իրավիճակը սրվել էր ապրիլի 30-ին, այն ժամանակ, երբ երկրի ընդդիմության առաջնորդ և իրեն Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար հռչակած Խուան Գուայդոն, զինվորական որոշ խմբերի աջակցությամբ, պետական հեղաշրջման փորձ էր ձեռնարկել, որի նպատակն էր պաշտոնանկ անել երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին: