|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Ուրուգվայում Միջազգային կոնտակտային խմբի նիստի բացման ժամանակ կրկին Վենեսուելայում իրավիճակի խաղաղ և քաղաքական կարգավորման կոչ է արել: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։
Ըստ նրա` այդպիսի որոշումը միակ ճանապարհն է, որպեսզի հնարավոր լինի խուսափել Վենեսուելայում հետագա քաոսից։
Հավելենք, որ ԱՄՆ-ը, Կանադան, ԵՄ-ն և Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ ընդդիմության առաջնորդ և խորհրդարանի ղեկավար Խուան Գուաիդոյին ճանաչել են Վենեսուելայի ժամանակավոր նախագահ։