Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում նկատելի է դարձել, որ վարչապետը իր բացահայտ դժգոհությունն է հայտնում ԱՄՆ-ի կողմից տարվող քաղաքականության նկատմամբ. Փաշինյանն առիթը բաց չի թողնում բաց տեքստով իր տեսակետն արտահայտելու համար, անգամ վերջին օրերին նա նմանատիպ մի դիրքորոշում է հայտնել ռուսական լրատվականներից մեկին տված հարցազրույցի ժամանակ: Ամերիկյան կողմին հատկապես նյարդայնացրել է այն փաստը, որ հայ-ամերիկյան հարաբերությունների մասին Փաշինյանը մեկնաբանություններ է անում ռուսական լրատվականներով:
Ի դեպ, նա ամերիկացիներին ուղղված իր բողոքը նաև բարձրաձայնեց ԱԺ ամբիոնից:
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ ամերիկացիներն, ի պատասխան Փաշինյանի բողոքների, պատրաստվում են հակադարձել նրան՝ կատարելով մի յուրատեսակ «ձիու քայլ». նրանք Փաշինյանին մոտ ապագայում առաջարկելու են միջպետական, միջկառավարական համագործակցության նոր ռազմավարական ձևաչափ:
Ամերիկացիների հաշվարկը մոտավորապես հետևյալն է. համաձայնեց՝ շատ լավ, կլինի փոխադարձ համագործակցություն, եթե հրաժարվեց, ուրեմն առկա է ռուսական գործոնը:
Ըստ որոշ տեսակետների, ամենայն հավանականությամբ, Փաշինյանը կփորձի խուսափել նման ակնհայտ համագործակցությունից: Իսկ թե ինչպիսի դիվանագիտական լուծումներ կգտնի, որպեսզի չնեղացնի ո՛չ ամերիկացիներին, ո՛չ ռուսներին, դժվար է պատկերացնել»:
Մանրամասները`թերթի ասյօրվա համարում: