Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է փոփոխություններ կատարել երկրի միգրացիոն քաղաքականության մեջ: Այս մասին նա նշել է պաշտոնական նախագահական հուշագրում. տեղեկացնում է ամերիկյան The Hill լրատվական կայքը:
Ըստ Սպիտակ տան հայտարարության`նախագահի առաջարկած փոփոխությունները, որոնք վերաբերում են նաև ապաստանի տրամադրման կարգին, հնարավորություն կտան երկրի միգրացիոն համակարգն ապահովագրելու ապօրինի ներգաղթյալների կողմից չարաշահումներից` միևնույն ժամանակ անվտանգ պահելով ԱՄՆ-ի պետական սահմանը:
Հուշագրի համաձայն՝ իշխանություններն ապաստանի տրամադրմանը վերաբերող բոլոր դիմումները, բացառությամբ հատուկ դեպքերի, պետք է ուսումնասիրեն դրանց ներկայացմանը հաջորդող 180 օրվա ընթացքում:
Միևնույն ժամանակ, ըստ մասնագետների, հուշագիրը ներգաղթյալների համար հավելյալ խոչընդոտներ կստեղծի ապաստանի համար դիմելու հիմնահարցում:
Հավելվում է նաև, որ հուշագրով կոչ է արվում ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարին և երկրի ներքին անվտանգության քարտուղար Քևին ՄքԱլինանին` 90 օրվա ընթացքում զբաղվել այս առաջարկների քննարկմամբ և ընդունմամբ:
Կայքը նաև հայտնում է, որ իր պաշտոնավարման ընթացքում Թրամփը պարբերաբար քննադատել է ԱՄՆ-ի միգրացիոն քաղաքականությունը՝ պնդելով, որ դեմոկրատները տապալել են համակարգը, և միաժամանակ կոչ է արել նրանց` համագործակցել հանրապետականների հետ ու, հանուն պետական սահմանի անվտանգության, վերացնել միգրացիոն համակարգում առկա բացթողումները: