|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2019 թվականի չորրորդ եռամսյակի իր աշխատավարձը՝ ընդհանուր առմամբ՝ 100.000 ԱՄՆ դոլար, նվիրաբերել է նոր տեսակի կորոնավիրուսի՝ COVID-19-ի դեմ պայքարին. այս մասին իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը՝ կից հրապարակելով նաև գումարի ստացականը. հայտնում է Yerkir.am-ը:
Նշվում է՝ կտրոնը դուրս է գրվել ԱՄՆ առողջապահության նախարարի քարտուղարության անունով։
Հիշեցնենք՝ այս պահին ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակված է 127 մարդ կա, որից 9-ը մահացել են, իսկ 8-ն՝ առողջացել:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեռևս դեկտեմբերին: