|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Այսօր առավոտյան երկարատև հիվանդությունից հետո գրանցվել է Երևանի Կենդանաբանական այգու բենգալյան վագրի՝ Բինգոյի բնական մահը: Այս մասին տեղեկացնում են Երևանի կենդանաբանական այգուց:
Կենդանաբանական այգու կողմից Երևան հրավիրված Մոսկվայի և Լոնդոնի կենդանաբանական այգիների և տեղացի կենդանաբույժների համատեղ ջանքերին, կիրառված բուժմանն ու անցկացված միջոցառումներին՝ կենդանու կենսաքիմիական լաբորատոր, գործիքային և ակնադիտական զննումների արդյունքում պարզվել էր, որ Բինգոյի հիվանդությունը համատեղելի չէ կյանքի հետ. առկա են կենդանու քնեցման կենդանաբուժական գրավոր ցուցումներ՝ կենդանուն ցավազրկելու անհնարինության, անբուժելի հիվանդության, հետագա ցավից և տանջանքներից ապահովագրելու համար, որը սակայն չկիրառվեց»,-ասված է Կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բինգոն վատառողջ լինելու մասին. նրա մոտ լեյկոզ էր հայտնաբերվել: