| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երևանի կենդանաբանական այգում սարսափելի իրավիճակ է ստեղծվել։ Կենդանիները հերթով սատկում են, ու ոչ ոք նրանց տեր չի կանգնում։ Hraparak.am-ին ասացին՝ այգու տնօրենի ժ/պ նշանակված Արևիկ Մկրտչյանը, ակնհայտորեն գլուխ չի հանում իր պարտականություններից։
Այգում բարձիթողի վիճակ է ստեղծվել, խոսվում է չարաշահումների մասին, որոնց հետևանքով է նաև, որ կենդանիներին նորմալ կեր չեն տալիս, չեն խնամում, ինչն էլ հանգեցնում է նրանց անկմանը։ Մոտ տասն օր առաջ Կենդանաբանական այգում մեկ օրվա մեջ միանգամից հինգ անգղ է սատկել։ Ասում են՝ պատճառը նրանց օրերով սոված թողնելն է, թեև այգու տնօրինությունը փորձում է ներկայացնել, որ թռչունների անկման պատճառը հիվանդությունն է, ոչ թե սովը։ Սրանից զատ՝ նաև երկու արջերից մեկն է սատկել։ Ասացին՝ դարձյալ սովից իրար վրա են հարձակվել և, կարելի է ասել, իրար են կերել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով: