|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Նյույորքյան Բրոնքս շրջանի կենդանաբանական այգում բնակվող էգ վագրը վարակվել է կորոնավիրուսով. գրում է Վայրի կենդանիների պահպանության միությունը (WCS)՝ վկայակոչելով ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական ազգային ծառայության կողմից անցկացված թեստի պատասխանը. հայտնում է Yerkir.am-ը։
Վիրուսը հայտնաբերվել է Նադյա անունով 4-ամյա մալայական վագրի մոտ։
Նշվում է՝ կենդանուն վարակել է նրան խնամող աշխատակիցը, ում մոտ նոր տարածում գտած վիրուսի ախտանշաններ չեն եղել։ Այգու տնօրինությունը միջոցառումներ է սահմանել՝ անձնակազմի և կենդանիների շրջանում վիրուսի տարածումը կանխելու համար։ Ակնկալվում է, որ բոլորն էլ կբուժվեն: Կատվազգիները լավ ախորժակ ունեն և եռանդով են շփվում իրենց հսկիչների հետ՝ անասնաբույժների վերահսկողության ներքո:
Բացի Նադյայից՝ չոր հազ է նկատվել նաև նրա քրոջ, ամուրյան 2 վագրերի և աֆրիկյան 3 առյուծների մոտ։
Հավելվում է՝ սա ԱՄՆ-ում կորոնավիրուսով կենդանու վարակման առաջին դեպքն է։