Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինձ բախտ է վիճակվել լինել ականավոր մի կնոջ՝ Էլիբեթ Կուենզլեր Մարշալի ընկերը։ Նա ծնվել է 1917 թ․ հուսնիսի 19-ին Ուրֆայում։ Նա բժիշկ Ջեյքոբ Կուենզլերի աղջիկն է։
Բժիշկ Կուենզլերն ինձ հիշեցնում է Օսկար Շինդլերին, ով Հոլոքոսթի ժամանակ փրկել է մոտ 1200 հրեայի կյանք։ Բժիշկ Կուենզլերը արել է ամեն ինչ Հայոց ցեղասպանության ժամանակ Որֆայից, Մարդինից, Դիարբեքիրից, Հարփուրից, Քեմալիեյից, Արաբկիրից ու Մալաթիայից եղող 8000 հայ որբերի կյանքը փրկելու համար։
Բժիշկ Կուենզլերը շվեյցարացի բժիշկ էր, ով «Արյան ու արցունքի երկրում» գրքի հեղինակն է: Այն ամփոփում է նրա կյանքի 23 տարիները որպես բժշկական տեխնիկ Թուրքիայում (1899-1922)։ Նա աշխատում էր հայ քրիստոնյա բնակչություն ունեցող Ուրֆիայում ու ծառայություն մատուցում հիվանդներին, վիրավորներին ու որբերին. դա շատ նման է նրան, որ այսօր կոչվում է բժիշկ առանց սահմանների։
Երբ բժիշկ Կուենզլերն ու նրա կինը որբերին Թուրքիայից տարել են Լիբանան ու Սիրա, նա ասել է․« Մեզ համար ուրախություն էր դա, այն մեր կյանքի ամենալավ փուլերից մեկն էր»։ Իմ տատը` Սանդուխտը, ևս որբ էր մնացել։ Նա տասը տարեկան է եղել, երբ Հայոց ցեղասպանության ժամանակ կորցրել է իր ընտանիքը։ Հնարավոր է, որ նա եղել է այն որբերից մեկը, ում փրկել է բժիշկ Ջեյքոբը:
Ես հանդիպել եմ Ջեյքոբ Կուենզլերի աղջկան`Էլիզաբեթին ու նրա թոռ Փեթ Մարշալին Սան Դիեգոյի մեր հայկական եկեղեցում։ Նրանք եկել էին Արա Գազարյանի ներկայացմանը: Վերջինս գրել է Կուենզլերի գրքի նախաբանը, ինչպես նաև գրքի անգլերեն թարգմանության խմբագիրն է։
2010 թ․ ապրիլին Էլիզաբեթն ինձ իր տուն հրավիրեց։ Ես շատ էի հետաքրքրված հոր մասին նրա պատմություններով: Նա ասաց․ « Ես հիշում եմ` երկու տարեկան էի և խաղում էի իմ հոր միսիոներական որբանոցում գտնվող որբերի հետ։ Նրանք ինձ համար քրոջ ու եղբոր նման էին»։
Ես հարցրեցի նրա, թե որքան կապված է եղել Ջեյքոբ Կուենզլերի հետ։ Նա պատասխանեց․ «Ես նրա երեխաներից ամենափոքրն էի։ Մենք մի եղբայր և չորս քույր էինք և ունեինք հայ որդեգիր քույր` Ռոզան, նրան որդեգրել էին մեր ծնվելուց առաջ։
Այդ օրերին այն որբերին ու երեխաներին, ում գյուղում չէին կարողանում խնամել, հիմնականում տանում էին եկեղեցի։ Իմ ծնողները իրենց տանը հայ սպասուհի ունեին, ով գտնվում էր եկեղեցում,այն ժամանակ, երբ այնտեղ տուն էին փնտրում այդ երեխաներից ոմանց համար։ Նախարարը հարցնում է հավաքվածներին․«Ո՞վ կվերցնի այս երեխային, ո՞վ կվերցնի այս մյուս երեխային»,նրանց բոլորին վերցնում են, բացի մի երեխայից, ով կեղտոտ էր, ոջլոտ մազերով ու հիվանդ աչքերով։ Նա միայն մի վերնաշապիկ ուներ հագին։ Նա ընդամենը չորս տարեկան էր։ Մեր սպասուհին ասում է. «Ես կվերցնեմ նրան։ Մենք կվերցնենք նրան»։ Նախարարն ասում է նրան․ « Ինչպե՞ս կարող եք Դուք խնամել աղջկան»: Դրանից հետո նա վազելով գալիս է իմ ծնողների մոտ և ասում․« Այնտեղ մի աղջնակ կա, ով մենակ է, ոչ մեկը չի ցանկանում վերցնել նրան, նա փողոցում կհայտնվի»։ Իմ ծնողները գնում են նախարարի մոտ։ Մայրիկս իր առաջին երեխային է սպասելոիս լինում այդ ժամանակ: Երբ նրանք տեսնում են այդ երեխային, ասում են․«Իհարկե, մենք անմիջապես կվերցնենք երեխային»։ Նրանք տուն են բերում աղջկան, մաքրում, առողջացնում, ու նա դառնում է իմ ավագ քույրը՝ Ռոզան։ Կարճ ժամանակ անց, իմ մայրիկն ունենում է իր առաջնեկին․ նա տղա էր։ Ես ամենափոքրն էի։ Իմ ծնողները երկուսն էլ որբեր են եղել և միշտ ցանկացել են ընտանիք ունենալ ու հոգ տանել նրանց մասին։ Նրանք կազմակերպել ու իրականացրել են մոտ 8000 հայ որբերի տեղափոխումը Թուրքիայից դեպի Սիրիա ու Լիբանան։ Դուք կարդացե՞լ եք գիրքը։ Նրանք հարյուր առ հարյուր տարել են այդ երեխաներին։ Յուրաքանչյուր երեխա իր հետ տանում էր իր վերմակը։ Նրանք ունեին չոր սնունդ ճաշի համար։ Նրանք ստիպված էին անցնել բազմաթիվ անցակետերով. քրդերը երբեմն փորձում էին կանգնեցնել նրանց, ասելով՝․ «Մենք կարող ենք օգտագործել այս երեխաներից մեկին», բայց Ջեյքոբն ասում է․ « Նրանք իմը չեն, ես ուղղակի տեղափոխում եմ նրանց, ահա մարդկանց ցուցակը»։ Նա յուրաքանչյուր երեխայի անունն ուներ ցուցակագրված։ Մեկ առ մեկ նրանց հաշվում էին, այնուհետև` շարունակում էին ճամփան:
Ամեն օր իմ մայրը խմբից ավելի շուտ էր գնում և պատսպարանում պատրաստում բավարար հաց: Հայրս հարյուրավոր երեխաների հետ գալիս էր: Նրանք իրենց ամենօրյա ապուրն էին վերցնում ընթրիքի համար։ Հաջորդ առավոտ նրանց տալիս էին մի բաժակ կաթ ու հաց, ինչպես նաև չրեր, ապա շարունակում ճամփան։ Իմ մայրը կրկին առաջ էր գնում ու անում նույնը ամեն օր, մինչև որ հասնում էին Լիբանանի սահմանին։ Նրանք գտել էին մի հին վանք մինչ Ղազիր հասնելու ճանապարհին, որն օգտագործում էին որպես որբանոց։ Այն գտնվում էր Միջերկրական ծովից վերև։
Ծնողներս հոգ էին տանում բոլոր որբերի բարեկեցության համար։ Եթե լինում էր մի երեխա, ով իրեն լավ չէր զգում, բերում էին մեր տուն, մեր ընտանիք։ Նրանք մեզ հետ էին ապրում մի որոշ ժամանակ և երբ լավանում էին, ուղարկում էին որբանոց, որն իրապես դպրոց էր, քանի որ նրանք սովորում էին գրել ու կարդալ։
Երբ այդ երեխաները մեծանում էին, նրանց հրահանգվում էր սովորեցնել մեկը մյուսին։ Մայրիկս գիտեր, որ նրանք չէին կարող ընդմիշտ մնալ որբանոցում, ինչի պատճառով էլ նրանց սովորեցնում էր արհեստ՝ տնային տնտեսություն, կար ու ձև, խոհարարություն, դայակություն, կոշկակարություն և կարպետագործություն։ Բոլոր երեխաները խելացի էին, և նրանցից շատերը, մինչև պատերազմի սկիզբը, իրենց տներում սովորել էին որևէ արհեստ։ Մի օր մայրիկս ասում է, որ այս երեխաները գորգագործության շնորհք ունեն և առաջարկում է գորգագործարան բացել։ Ջեյքոբ Կուենզլերը Լիբանանում որբերի համար հիմնադրում է գորգագործարան»։
Որբ հայ աղջիկները մի մեծ գորգ են գործել ԱՄՆ-ի նախագահի համար։ Գորգը 1925 թ․ դեկտեմբերի 4-ին ուղարկվել է ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին: Գորգի հակառակ կողմում առկա է. «Ոսկե կանոնի երախտագիտությունը նախագահ Քուլիջին» գրությունը։ Այն որոշ ժամանակ ցուցադրվել է Սպիտակ տանը, որտեղ այն եղել է ամենօրյա խորհրդանիշ ի նշան աշխարհում բարի կամքի դրսևորման:
Մարշալի գորգի կրկնօրինակը
2014 թ․ մարտի 22-ին Էլիբեթը, նրա աղջիկ Փոլլին ու ես նրա հյուրասենյակում գտնվող գորգը տեսանկարահանեցինք: Էլիբեթն ասաց. «Այս կարպետը գործել են այն հայ որբերը, ովքեր Լիբանանում աշխատում էին հայիկիս համար»: Փոլլին ասաց. « Երբ երեխա էինք, նստում էինք կարպետի վրա և նայում էինք նրա վրա գործված բոլոր կենդանիներին, խաղում էինք գորգի վրա»:
2014 թ. մայիսի 19-ին Վաշինգտոնում ես պլանավորել էի հանդիպել կոնգրեսմեն Տիմոտի Բեգրինի հետ, ով կոնգրեսմենի աշխատակազմի ղեկավարն էր: Ես ցույց տվեցի այն սկավառակը, որտեղ տեսանկարահանված էր Էլիբեթի գորգը, Ջեյքոբ Քանզլերի “Արյան ու արցունքի երկրում” գիրքը, Էլիբեթի հետ ուեցած լուսանկարս: Տիմոտին վերցրեց նկարը․ այդ ժամանակ ես ասացի. «Խնդրում եմ, ցույց տվեք սրանք Կոնգրեսմեն Ադամ Շիֆին, մենք կուզենանք տեսնել հայ որբերի կողմից գործված օրիգինալ գորգը»: 2014 թ. նոյեմբերին այդ գորգը ցուցադրվել է Սպիտակ տան այցելությունների կենտրոնում:
Ամերիկյան Մերձավոր Արևելքի օգնության կազմակերպությունը հիմնադրել էր մի որբանոց, որն օգնության եկավ այն ժամանակ, երբ գերմանացիները, ֆրանսիացիներն ու դանիացիները, ովքեր գումար էին տալիս այս ծրագրերն իրականացնելու համար, սննկացել էին: Այսպիսով` Ամերիկյան Մերձավոր Աևելքի օգնության կազմակերպությունը եկավ ու փրկեց ամեն ինչ:
«Իմ ծնողները ևս կազմակերպում էին հայկական հարսանիքներ: Ամերիկայում ու այլ երկրներում բնակվող մարդիկ գրում ու ասում էին. «Մենք մի լավ աղջիկ ենք ուզում մեր տղայի համար: Կա՞ որևէ մեկը», նամակագիրներին պատասխանում էին. «Այո’, մի քանի հոգի կան», ապա մեկ ուրիշ նամակ էր գալիս.» Խնդրում ենք` ուղարկեք մեկին մեր տղայի համար»: Մայրս ասում էր. «Մենք չենք կարող աղջիկ ուղարկել ձեզ, նրանք նախ պետք է ամուսնանան, այնուհետև կարող են գալ ձեզ հետ»: Բայց շատ հաճախ տղան չէր կարողանում գալ, քանի որ հնարավորությունները չէին ներում, այդ ժամանակ նրանք նկար էին ուղարկում: Դուք էլ գիտեք, որ հայկական հարսանիքների ժամանակ զույգի գլուխները միացնում են իրար: Հիանալի է տեսնել դա: Իմ ծնողներն այնքան էին ուրախանում, երբ տասը կամ ավելի տարի անց նամակ էին ստանում` ուղղված Հայր Կուենզլերին, Բեյրութ, Լիբանան: Փոստատարն էլ գիտեր, թե ով է նա: Հայրս շնորհակալական նամակ էր ստանում նրանց այդ հիանալի աղջկան տալու համար. աղջիկ, ով նրանց երեխաներ է պարգևել և հիանալի կին է: Դա տեղի է ունեցել մի քանի անգամ: Ոմանք գնացել են Հարավային Ամերիկա, ոմանք` Միացյալ Նահանգներ: Այնքան երեխաներ կային, ովքեր որդեգրվել են եւրոպացիների կողմից` Գերմանիայում ու Ֆրանսիայում: Ես խաղացել եմ այդ երեխաների հետ, նրանք իմ ընկերներն էին:
Իմ հայրը մի նկար ունի որբ տղաների հետ, Բեյրութում: Այն իմ ամենասիրելի նկարն է: Դա մորաքույր Աիդայի գրքում է. «Հայր Կուենզլերն ու հայերը» Այդա Ալամուդդինի կողմից: Նա սիրում էր երեխաներին: Նրանք միշտ նրա գիրկն էին գնում: Երեխաներն ուղղակի սիրում էին նրան, նա միշտ այնտեղ էր լինում ու խնամում նրանց: Նրանք նաև խաղում էին նրա հետ, քանի որ վերջինս ասում էր. «Ես 7 տարեկանից որբ եմ եղել»: Նա սիրում էր երեխաներին»:
Էլիբեթ Կուենզլեր Մարշալլը հիանալի կին էր: Նա սիրում էր այգեգործությամբ զբաղվել, լողալ, գլուխկոտրուկներ հավաքել և գնալ լողափ: Նա հավանում էր վարդերը, որոնք նրան էի բերում ամեն ամիս: Ես հումուս էի պատրաստում նրա համար, նա մատը տանում էր դեպի հումուսը, հանում ու դնում բերանը: Նա ինձ առաջակում էր միասին թեյ խմել: Մենք նշեցինք նրա 95 ամյակը: Ծննդյան տորթ էինք պատրաստել և նրա համար անակնկալ նվերներ արել: Մենք նստեցինք ու լսեցինք նրա պատմությունները իր հոր առաքելության մասին, բաներ, որ մենք երբեք չենք ապրել մեր կյանքում: Նա նաև կարդացել է իմ հոդվածը, որը ես ներկայացրել եմ Կալիֆորինայի պետական կապիտոլիումի անդամների առջև:
1949 թ. հունվարի 15-ին Ջեյքոբ Կունեզնլերը մահացավ Ղազիրում, նա հայտի դարձավ որպես հայ որբերի հայր: Նա հիանալի մարդ էր, ով ուրիշներին լոկ տալիս էր և փոխարենը ոչինչ չէր սպասում: Թուրքիայում գտնվելու ժամանակ նա ապրել է հայերի հետ 20 տարի ու ականատես եղել, թե ինչպես են հայերը տանջանքների ենթարկվել 1895-1923 թթ., թե ինչպես են հայ տղամարդիկ, կանայք ու երեխաները ենթարկվել անասելի տանջանքների: Նրանք աքսորվել են իրենց տներից, սպանվել, կոտորվել, ստրկացվել և այլն առանց խղճի կամ մեղքի զգացումի: Նրանց մեջ են եղել նաև իմ տատն ու պապը:
Բժիշկ Կուենզլերը իր ու իր ընտանիքի կյանքը վտանգի է ենթարկել, որպեսզի փրկի հազարավոր վիրավոր ու հիվանդ մարդկանց: Նա սեր է տվել այն հազարավոր մարկանց, ովքեր անսահման տանջանքների են ենթարկվել: Ես երբեք չեմ մոռանա այն անզուգական հրաշքներն ու լավ գործերը, որոցով նա մեզ օրհնել է: Նա բացառիկ մարդ էր: Մենք պետք է միշտ հիշենք այս հիանալի մարդուն, նրա ընտանիքին և այն ամենը, ինչ նրանք արեցին 8000 կյանքեր փրկելու համար:
2017 թ. ապրիլի 17-ին Էլիբեթի աղջիկը` Փոլլին, զանգահարեց ինձ և ասաց, որ Էլիբեթը մահացել է նախորդ օրը` 2017 թ. ապրիլի 16-ին, Զատկի կիրակի օրը:
«Մինչ նրա մահը ես մի քանի անգամ այցելել եմ նրան: Նա ճանաչեց ինձ, և մենք խոսեցինք մի քանի րոպե: Հետո ես շոյեցի նրա ձեռքը: Նա իմ երկու ձեռքը բռնեց ու ասաց. «Դու ինչքա~ն բարի ես իմ նկատմամաբ: Ես չգտեմ` ինչու՞»: Նա անընդհատ կրկնում էր դա: Այնուհետև նա բարձրացեց իմ ձեռքերն ու համբուրեց, նախ` ձախը, ապա` աջը,և ասաց. «Ես սիրում եմ քեզ», ես էլ պատասխանեցի. «Ես էլ քեզ եմ սիրում»: Նա երկար ժամանակ բռնած պահեց ձեռքերս: Մոտ 20 րոպե անց ես ասացի, որ պետք է գնամ, բայց նա չէր ցանկանում բաց թողնել ձեռքս: Վիկին` բուժքույրը, մեզ մոտ էր, ես խնդրեցի նրան օգնել ինձ ազատել ձեռքերս: Ես ասացի. «Ես շուտով էլի կգամ, ու մենք միասին թեյ կխմենք», նա պատասխանեց. «Այո՛, շատ լավ կլինի», ապա ավելացրեցի. «Ես կայցելեմ քեզ հաջորդ շաբաթ կամ երկու շաբաթ անց»:
Դա յուրահատուկ պահ էր մեզ համար, քանի որ գիտեինք, որ չենք ունենալու շատ ժամանակ միասին անցկացնելու համար: Սիրո վերջին թանկագին պահն էր, որն այլևս չէր կրկնվելու:
Անհնար է անտեսել նրա անկրկնելի պատմությունը, որը հավերժ կապրի մեր սրտերում:
Հարրի Պողոսյան
Թարգմանեց Անի Մելքոնյանը