Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ազգային ժողովում այսօր քննարկվում է նաև գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանին տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրելու հարցը: ԼՀԿ խմբակցության ներկայացուցիչ Անի Սամսոնյանը հայտարարեց, որ Գևորգյանը չի համապատասխանում այդ պաշտոնին:
«Դուք մոռանում եք, որ, մինչև այս ամբիոնին մոտենալը, ունեցել եք պատասխանատվության ոլորտ, որոնք մարդիկ ուսումնասիրում են և գնահատում` արդյո՞ք համապատասխան եք այս պաշտոնին: Օրինակ` 2016-2018-ին Գեղամ Գևորգյանը եղել է գյուղատնտեսական ծրագրերի իրականացման ԾԻԳ-ի տնօրենը, և ըստ Վերահսկիչ պալատի հաշվետվության՝ այդ ընթացքում ԾԻԳ-ը ոչ արդյունավետ է գործել, մրցակցային գործընթացը չի ապահովել»,- ասաց Սամսոնյանը:
Պատգամավորի հարցադրմանն անդրադարձավ թեկնածու Գեղամ Գևորգյանն ու Սամսոնյանին հորդորեց` ծանոթացեք նաև ԾԻԳ-ի ներկայացրած տվյալներին: «Համաշխարհային բանկի կողմից քննարկման արդյունքում այդ ԾԻԳ-ի ղեկավարված ծրագիրը համարվել է տարածաշրջանում լավագույնը։ Նույն ՀԲ-ն, որ այս ծրագրի դոնորն է, խորհուրդ է տվել ընդօրինակել ծրագիրն ու արդյունքները»,- ասաց նա:
Գևորգյանի պատասխանին Սամսոնյանն արձագանքեց` խոսքը ոչ թե ծրագրերի արդյունավետության մասին է, այլ կոնկրետ խնդիրների: «Այն խնդիրները, որ մատնանշում ենք, խոսում են մի բանի մասին, որ դուք հեռու եք եղել տնտեսական մրցակցության բարեխղճությունն ապահովելուց, ըստ այդմ էլ՝ հիմա հավակնում եք մի պաշտոնի, որի համար կոմպետենտ չեք»,- ընդգծեց նա: