կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-19 13:31
Հասարակություն

Ո՞վ է իրականում ժողովրդի թշնամին. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Ո՞վ է իրականում ժողովրդի թշնամին. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Այսօր Ազգային ժողովում «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը հակադարձեց «Արարատ ցեմենտ» գործարանին և տնտեսական հարցերով հանձնաժողովի հասցեին մեղադրանքներին:

«Ժանրի կանոններով` պետք է հիշեցնեի՝ ով  ինչպես 17 տարի առաջ 200 հազար դոլարով ձեռք բերեց «Արարատ ցեմենտ» գործարանը, այն դեպքում, երբ կային 35 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր, որոնք մերժվեցին: Ժանրի կանոններով` պետք է ներկայացնեի «Արարատ ցեմենտի» վճարած հարկերն անցած տարիներին. 2017 թվականին վճարել է 800 միլիոն դրամ հարկ, իսկ 2018 թվականին հանկարծ վճարեց 2.1-2.2 միլիարդ դրամ: Հիմա, ժանրի կանոնների համաձայն, պետք է հարցնեի, թե 60%-անոց ստվե՞ր էր դա, թե՞ ոչ: Ժանրի կանոնների համաձայն՝ պետք է հարցնեի՝ ինչպես ստացվեց, որ «Արարատ ցեմենտի» արտադրանքը Վրաստան է արտահանվում 23-26 հազար դրամով, Հայաստանի շուկայում վաճառվում է 50-60 հազար դրամով: Ժանրի կանոններով` պետք է հարցնեի, թե իրականում ո՞վ է ժողովրդի թշնամին»,- ասաց պատգամավորը:

Նա շեշտեց,  որ պետական տուրքի սահմանումն անհրաժեշտություն է, և առաջարկեց, որ «Արարատ ցեմենտ» գործարանը համաձայնի ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի հետ աուդիտ անցկացնել և որոշել, թե ինչքան պետք է լինի տուրքը։