|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Այս շաբաթ ևս «դեղին բաճկոնների» ակցիայի մասնակիցները սկսել են երթ իրականացնել Փարիզի փողոցներով: Այսօր ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. տեղեկացնում է РИА Новости-ն:
Փողոցներից մեկում ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանների արգելապատնեշը, ինչի հետևանքով իրավապահ մարմինները նրանց նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել, սակայն ցուցարարները մնացել են անդրդվելի: Որոշ քաղաքացիներ սկսել են այրել աղբամանները, պայթեցնում են ճայթուկներ և այրում ֆայերներ:
Փարիզում և Ֆրանսիայի մյուս քաղաքներում «դեղին բաճկոնների» ակցիան անցկացվում է արդեն 18-րդ շաբաթ օրն անընդմեջ: Դրանք սկսվել են 2018 թվականի նոյեմբերից՝ ինչ հայտարարվեց վառելիքի հարկի և բենզինի գների ավելացման մասին: