|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Փարիզի հրշեջ ծառայության աշխատակիցները կարողացել են կանխել Աստվածամոր տաճարի փլուզումը , երբ աղետին մնացել էին հաշված րոպեներ: Այդ մասին այսօր հայտնել է Ֆրանսիայի ՆԳՆ պետքարտուղար Լորան Նունյեզը. հայտնում է Интерфакс-ը:
«Շենքը փրկվել է, երբ փլուզմանը մնում էր 15-30 րոպե»,- ասել է նա:
Պետքարտուղարը մանրամասնել է, որ որոշիչ դեր են խաղացել հրշեջները, որոնք աշխատում էին տաճարի ներսում: Հենց նրանց է հաջողվել վերահսկել հրդեհը Նոտր Դամի աշտարակի հատվածում: Ըստ պաշտոնյայի` հրշեջները վտանգել են իրենց կյանքը: