|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Ապրիլի 15-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել լրագրողների` Բաքու, Երևան և Լեռնային Ղարաբաղ փոխադարձ այցեր:
Ադրբեջանցի հայտնի լրագրող, ներկայումս պատգամավոր Ագիլ Աբասը ծաղրել է այդ պայմանավորվածությունը` այն «մանկական խաղ» անվանելով. հայտնում է Minval.az-ը:
«Ես կմեկնեմ Աղդամ, ընդ որում` զենքը ձեռքիս: Դա հարցի մի կողմն է: Իսկ ինչ վերաբերում է Էլմար Աամեդյարովի հայտարարությանը, ապա ես երկար ծիծաղել եմ… Մնում է միայն ֆուտբոլային հանդիպում կազմակերպել Ստեփանակերտում, որպեսզի մեր և հայ լրագրողները գնան և մասնակցեն: Կամ` Մամեդյարովը կարող է ԱԳՆ աշխատակիցներից թիմ հավաքել և հայերի հետ ֆուտբոլ խաղալ Երևանում: Այդպես էլ կլուծվի Ղարաբաղյան խնդիրը: Մամեդյարովի հանդիպումը հայ նախարարի հետ ինձ մանկական խաղ է հիշեցնում»,- ասել է նա: